Նորություններ
-
23-02-2022Սույնով նախաձեռնող խումբը հանձինս՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ), առաջնորդվելով Եվրոպական Միության (ԵՄ) «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ, CEPA) պահանջներով առ այն, որ պետք է ձևավորվի հարթակ, որտեղ ներառված են լինելու քաղաքացիական հասարակության, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) ու գործատուների/գործարարների միավորումների ներկայացուցիչները, հայտարարում է մրցույթ հարթակի գործատուների միավորումների, որպես անդամ, ընտրության վերաբերյալ:
-
24-11-2021Ցուցահանդեսը «Երևան» էքսպո կենտրոնում բաց կլինի նոյեմբերի 24-27-ը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԵԱՏՄ երկրների և Իրանի արտադրական և առևտրային հնարավորություններին, ինչպես նաև ձևավորել B2B համագործակցության կապեր:
-
05-11-2021Հաշվի առնելով կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները և խնդիրները, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը իր անդամների և գործընկերների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն 6 ուղղություններով:
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների: